Հարսանեկան զգեստ, սպորտային կոշիկներ. Իննա Խոջամիրյանի լուսանկարը

10:45   8 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին հարսանեկան զգեստ է կրում։ Իննան այն համադրել է սպորտային կոշիկների հետ, իսկ մեկնաբանություններում կատակել է՝ գրելով. «Ճիշտ հարսը էս ա... Բա չէ, հավես կա»։ Լուսանկարն, ամենայն հավանականությամբ, արվել է նկարահանումների ընթացքում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին մուգ գույնի բաճկոն էր կրում եւ դեղին գլխարկ։ Իննան նախապատվություն էր տվել մեղմ շպարին։ «Լավ օր բոլորին»,- գրել էր նա։ Լուսանկարի վրա առկա էր նաեւ «12 աստիճան» գրությունը։



© NEWS.am STYLE