Գանգուրներ, արեւային ակնոց. հմայիչ Էվա Խաչատրյանի լուսանկարը

11:41   8 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի բլուզ է կրում, որը համադրել է արեւային ակնոցի հետ։ Հմայիչ դերասանուհին արձակել է մազերը, վառ շպար ընտրել։ «Հիանալի»,- այս մեկնաբանությամբ է ուղեկցվում սեւ-սպիտակ լուսանկարը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին վառ երանգի հագուստ էր կրում։ Այն ընդգծում էր Էվայի սլացիկ ոտքերը։ Հմայիչ դերասանուհին պարզ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար։ Նա սեւ զուգագուլպա էր ընտրել եւ նույն երանգի կոշիկներ։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել դերասանուհուն՝ գնահատելով նրա գեղեցկությունը։ 

Լուսանկարները՝ @sedsphotography, @swagsttyle



© NEWS.am STYLE