Քսենիա Սոբչակի վրա «հարձակվել են» նոր ամուսնու պատճառով

13:12   8 նոյեմբերի, 2019

Քսենիա Սոբչակն արձագանքել է ակտիվիստների հարձակումներին, որոնց դուր չի եկել նրա ամուսնու՝ Կոնստանտին Բոգոմոլովի բեմադրությունը։ Սկանդալ է բարձրացել, երբ Բոգոմոլովը Մալայա Բրոննայա թատրոնում ներկայացրել է ռեժիսոր Մաքսիմ Դիդենկոյի բեմադրությունը։ Սյուժեն եւ սկանդալային տեսարանները բացասական արձագանք են առաջացրել։ Հանրությանը դուը չի եկել, որ դերասաններն ուտում էին կղանքի բաժիններ։

Մի քանի ուղղափառ ակտիվիստ կտրուկ հանես են եկել ներկայացման դեմ, ցույց արել պաստառներով, որոնցից մեկի վրա գրված է. «Բոգոմոլովի եւ Դիդենկոյի բարդ ռեժիսուրայի համար հավաքվում է ամբողջ էլիտան։ Ճանճերը չեն սխալվում»։ Դժգոհ հանդիսատեըը փորձել է բեմադրությունը խափանել նաեւ դահլիճում։

«Ես եկել եմ, ամբողջ գումարս ծախսել անիմաստ վանի վրա։ Ինձ ներկայացումը դուր չի եկել»,- հայտարարել է ակտիվիստներից մեկը։ Ներկաները սկսել են նախատել նաեւ Բոգոմոլովի կնոջը։ Քսենիա Սոբչակը դա անպատասխան չի թողել։

«Երեկ ես զարմանալի փորձ եմ ունեցել... Առաջին տպավորությունը՝ ամենազվարճալին՝ մոտենում եմ թատրոնին, շտապում եմ, եւ հանկարծ գլխավոր մուտքի մոտ տեսախցիկներով մարդկանց խումբը տեսնում է ինձ եւ «Ահա նա՝ նրա կինը, ամոթ, ամոթ» բղավոցներով բառացիորեն հարձակվում է ինձ վրա։ Ինձ կյանքում շատ բաների համար են ամոթանք տվել՝ «Դոմ 2»-ի եւ Վոլոչկովայի հետ հարցազրույցի համար, բայց ամուսնուս եւ նրա թատրոնի համար՝ երբեք։ Նոր եւ այդ պատճառով ինձ անհանգստացնող փորձ»,- ասել է Քսենիան՝ ամուսնուն ու Մաքսիմ Դիդենկոյին շնորհավորելով թատերաշրջանի բացման առիթով։

Ընդ որում, նրա շատ հետեւորդներ եւս բացասական են արձագանքել բեմադրությանը։ «Ճիշտ են անում, նրա ստեղծագործությունը ծայրահեղ ապաշնորհ է», «Պետք է իմանալ՝ ինչ ներկայացման եւ ում բեմադրությանն ես գնում, այդ դեպքում նման շոկ չէր լինի», «Իսկ եթե առանց բարդացնելու, հնարավոր է, պարզապես նա ապաշնո՞րհ է», «Քսյուշա, հանգստացիր արդեն», «Իսկ թագավորը մերկ է»,- գրել են նրանք։ 

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Istagram, EG, Cosmo



© NEWS.am STYLE