Լուսինե Թովմասյանի ու դստեր ջերմ լուսանկարը հանգստից

15:41   8 նոյեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում գեղեցկուհի մայրիկը պատկերված է դստեր հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են։ Լուսինեն կապույտ զգեստ է ընտրել եւ արձակել է մազերը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված էր քրոջ՝ Իրինա Թովմասյանի հետ։ Սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարում քույրերը երեկոյան կերպարում էին։ «Իմ բարի մարդուկ»,- այսպես էր լուսանկարը մակագրել Լուսինեն։



© NEWS.am STYLE