Ստվերներ. Սիրուշոյի հմայիչ կերպարը

16:45   8 նոյեմբերի, 2019

Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում սիրված երգչուհին սպիտակ շապիկ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը եւ նվազագույն դիմահարդարմամբ է։ Սիրուշոն լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։ «Փայլում ես», «Անթերի», «հիասքանչ»,- գրել են օգտատերերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ էր կրում եւ վանդակավոր վերնաշապիկ։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ վառ շպար. շուրթերը ներկված էին կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ խոշոր արեւային ակնոց եւ վզնոցներ։ «Աշխատանքային տրամադրությունը՝ միացված»,- հրապարակումն անգելերնով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE