Գրաֆիկա ու շղթաներ. Վիրջիլ Աբլոն վերադարձել է արձակուրդից եւ ներկայացրել Louis Vuitton-ի նոր հավաքածուն

17:14   8 նոյեմբերի, 2019

Louis Vuitton-ի տղամարդկանց հավաքածուի ստեղծագործական տնօրեն Վիրջիլ Աբլոն վերադարձել է արձակուրդից, որը ստիպված է եղել վերցնել բժիշկների խորհրդով եւ անմիջապես անցել է իր պարտականությունների կատարմանը։ Դիզայները թողարկել է 2020թ.-ի նախահավաքածուն։

Հավաքածուում ներառվել են շղթաների տեսքով գրաֆիկական պատկերներով, նույնպիսի դեկորատիվ տարերրով իրեր, ներկի հետքերի էֆեկտով վերնաշապիկներ, պայուսակներ եւ ոսկերչական իրեր՝  LV մոնոգրամով։

Հավաքածուում ներառված իրերն արդեն կարելի է դիտել կայքում եւ գնել Louis Vuitton-ի խանութներում։

Աղբյուրը՝ Esquire



© NEWS.am STYLE