Ռիկարդո Տիշին ստացել է «նորաձեւության նորարար» մրցանակը. այն հանձնել են Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը

20:16   8 նոյեմբերի, 2019

Նյույորքյան МоМа-ում տեղի է ունեցել «WSJ Innovator Awards» ամսագրի ամենամյա մրցանակաբաշխությունը։ Դրա ընթացքում Burberry-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշիին մրցանակ է հանձնվել որպես «նորաձեւության նորարար»։ Տիշին մրցանակը ստացել է ապրանքանիշի երկրպագուներից՝ Քիմ Քարդաշյանից եւ Քանյե Ուեսթից։

Ռիկարդո Տիշին Burberry-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2018թ.-ի մարտին։ Նշանակման պահից նա ապրանքանիշի վաճառքը մեծացրել է 3 տոկոսով, Էզրա Միլերի հետ ստեղծել Met Gala-ի ամենաազդեցիկ կերպարը, փոխել Burberry-ի մոնոգրամը, հաղթահարել մի քանի ճգնաժամ եւ բազմաթիվ հաջող կոմերցիոն նախագծեր մշակել։

Картинки по запросу кардашьян тиши

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE