Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ ռեփեր Lil Pump-ին խայթել է օձը (վիդեո)

23:12   8 նոյեմբերի, 2019

Ամերիկացի ռեփեր Lil Pimp-ին խայթել է օձը։  Միջադեպի տեսանյութը հրապարակվել է արտիստի Instagram-ում։

Կադրում երիտասարդը նստած է դեկորատիվ աստիճանների վրա։ Lil Pump-ը նկարահանումների համար ընտրել է տաբատ, որի վրա կան բազմաթիվ լրացուցիչ տարրեր, ժապավեններ եւ պարաններ: Կերպարն ամբողջացնելու համար օգնականը ռեփերին օձ է փոխանցել։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ընձառյուծի պրինտով բաճկոնով երաժիշտը ձեռքը վերցնում օձին, իսկ հետո բղավելով նետում այն։  Այնուհետեւ նա տեսախցիկի առջեւ ցույց է տալիս խայթած մասը, որից արյունը գալիս։ «Ինձ հենց նոր օձ կծեց», - բղավում է Lil Pump-ը։



© NEWS.am STYLE