Դերասանուհի Անաստասիա Մակեեւան էրոտիկ կերպով մերկացրել է կուրծքը

10:11   9 նոյեմբերի, 2019

Թատրոնի եւ կինոյի ռուս դերասանուհի Անաստասիա Մակեեւան հաճելիորեն զարմացրել է Instagram-ի հետեւորդներին: Աստղը սոցցանցում հրապարակել է լուսանկար, որում նրա կանացի բարեմասնությունները ծածկում է դեղին կիսաթափանցիկ կտորը։  Ընդ որում, արտիստուհու կուրծքը կարելի է տեսնել գրեթե ողջ գեղեցկությամբ։ Հեռուստաաստղն այն ծածկել է ձեռքերով։

Լուսանկարում Անաստասիա Մակեեւան արեւելյան գեղեցկուհու կերպարում է: Դերասանուհին ներկայացել է հնամենի ինտերիերում, որն արաբական հեքիաթի մթնոլորտ է ստեղծում․ գլխին թագ եւ բազմաթիվ թանկարժեք զարդեր։

«Իսկ պե՞տք է ինչ-որ բան գրել», - հրապարակմանը կից հարցրել է հայտնի դերասանուհին։

Картинки по запросу макеева

Արեւելյան կնոջ կերպարով էրոտիկ լուսանկարը բառացիորեն պայթեցրել է սոցցանցը։  Երկրպագուները լուսանկարին կից կատարել են ավելի քան չորս հարյուր հիացական մեկնաբանություն։

«Շքեղ կին՝ հոյակապ կազմվածքով, հիանալի դերասանուհի», «Կգամ ու կգողանամ», «Կրակ. հեռացրու ձեռքերդ», - գրել են հետեւորդները։

Սակայն 37-ամյա Անաստասիա Մակեեւայի սեքսուալ կերպարը որոշ օգտատերերի բնավ չի ոգեշնչել։ Կիսամերկ կույսի կերպարով դերասանուհու լուսանկարը օգտատերերին չափազանց ինտիմ է թվացել։

«Հետո էլ ասում են՝ տղամարդիկ վատն են», «Մակեեւա, արգելակիր», - գրել են օգտատերերը։

Աղբյուրը՝ Пятый канал



© NEWS.am STYLE