Ժանյակավոր գիշերազգեստով Глюк’oZa-ն կերպարանք է ընդունել անկողնու վրա (վիդեո)

12:36   9 նոյեմբերի, 2019

33-ամյա Նատալյա Իոնովան (Գլյուկոզա) անսպասելի անկեղծ նկարահանումներ է իրականացնել։  Աստղը նորաձեւ ժանյակավոր ներքնազգեստով պառկած կերպարանք է ընդունել անկողնում։

Դերասանուհին վերջերս հազվադեպ է համաձայնվում գայթակղիչ ֆոտոշարքերի։  Instagram-ի իր էջում երգչուհին համարձակ տեսանյութ է հրապարակել։  Նատալյան ներքնազգեստով է, թեթեւ գանգուր վարսերը արձակված են։  Նա վառ դիմահարդարմամբ է։ Իոնովան ինքն է նկարահանել իրեն հեռախոսով։

Երգչուհու մի քանի երկրպագուներ նրան կոչ են արել ավելի համեստ լինել ։  «Նատալիան շատ գեղեցիկ աղջիկ է, բայց նա արդեն մայրիկ է եւ պետք է մարդկանց գրավի ոչ թե մերկանալու ունակությամբ, այլ մեկ ուրիշ բանով», «Ես կեղծ բարեպաշտ չեմ, սակայն երկրպագուներին քո մասին հիշեցնելու համար ավելի հետաքրքիր միջոցներ կան», - գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE