Հետո ինչ, որ 61 տարեկան է․ Շերոն Սթոունը մինի հագուստով կրկնել է «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտնի տեսարանը

11:44   9 նոյեմբերի, 2019

61-ամյա Շերոն Սթոունը մասնակցել է Բեռլինում կայացած GQ Men of the Year Awards մրցանակաբաշխությանը։ Դերասանուհին հանդես է եկել անկեղծ ելույթով։

Աստղն ընտրել է տպավորիչ կերպար։ Նա ներկայացել է 80-ականների ոճի սեւ, փայլուն մինի-զգեստով։ Իսկ կերպարը համալրել են լաքապատ բարձրակրունկները։

Արտիստուհին ճանաչվել է տարվա կին։ Շերոնը բեմ է բարձրացել եւ պատմել այն պահի մասին, որը կտրուկ փոխել է իր կյանքը։  Սկսնակ դերասանուհին «Հիմնական բնազդ» ֆիլմում մարմնավորել է Քեթրին Տրամելին, ինչից հետո արթնացել է հայտնի դերասանուհի:

Միջոցառման հյուրերի առջեւ Սթոունը խոստովանել է, որ յուրաքանչյուրը պետք է ունենա այնպիսի պահ, երբ կյանքը կտրուկ փոխվում է: Նա կոչ է արել բոլոր հավաքվածներին իր հետ կրկնել իր կյանքը ամբղջովին փոխած տեսարանը։

Մինի զգեստով Շերոնը գայթակղիչ կերպով ոտքը գցել է ոտքին։ Դահլիճից հնչող դրական բացականչությունների ներքո նա այդ շարժումը կրկնել է երկու անգամ։

«Մենք լիարժեք իրավունք ունենք, որպեսզի սեքսուալության մեզ հոգեհարազատ ցանկացած դրսեւորվամբ ուժեղ լինենք։  Ոչ ոք չի կարող խլել այդ իրավունքը մեզանից», - հայտարարել է հայտնի շիկահերը։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE