Միշտ ոճային. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

18:48   8 նոյեմբերի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է ավտոմեքենայում։ Երգչուհին մոխրագույն բլուզ է կրում եւ պարզ սանրվածք է ընտրել։ Կերպարն ամբողջացնում են վառ շպարն ու արեւային ակնոցը։ «Հուդիի տրամադրություն»,- լուսանկարը մակագրել է նա։  

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին էլեգանտ կերպարում էր։ Նա սեւ զգեստ էր կրում, որը հետաքրքիր կտրվածք ունի մեջքի հատվածում։ Միջին երկարության հագուստն Աստղիկ Սաֆարյանը համադրել էր սեւ, փոքրիկ պայուսակի հետ։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ականջօղեր եւ արեւային ակնոց։



© NEWS.am STYLE