«Ցու՞րտ ... չեմ ուզում»․ Իրինա Այվազյանի նոր լուսանկարը

22:09   8 նոյեմբերի, 2019

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհի Իրինա Այվազյանը սոցցանցում բավականին բավականին հետաքրքիր էջ ունի։ Երիտասարդ աղջիկն իր երկրպագուների հետ կիսվում է ոչ միայն առօրյայով, սերիալի նկարահանումներով, այլեւ իր նախասիրություններով եւ հետաքրքիր կերպարներով։

Իրինան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է նուրբ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կադրում առանց շպարի է։ Բաց երանգի վարսերն արձակված են։ Կրում է սեւ երանգի տաք սվիտեր։ Հրապարակմանը կից Իրինան գրել է․ «Ցու՞րտ ... չեմ ուզում»։

Ավելի վաղ հրապարակված կադրում երիտասարդ դերասանուհին ներկայացել էր մեղմ ու քնքուշ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կադրում կրում էր մուգ երանգի վերնաշապիկ եւ լայնեզր, ոճային գլխարկ։ Իրինան հրապարակմանը կից մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE