Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը պլանավորում են երկրորդ երեխային

16:13   9 նոյեմբերի, 2019

Արքայազն Հարրին ակնարկել է, որ Մեգանի հետ իրենք արդեն սկսել են մտածել երկրորդ երեխայի ծնունդի մասին։  Օրերս թագավորական ընտանիքի ներկայացուցիչներն այցելել են զինծառայողների ընտանիքներին, որոնց տղամարդիկ տանից հեռու են ծառայում:

Դուքսն ու դքսուհին հաճույքով շփվել են զինվորականների կանանց հետ եւ խաղացել նրանց երեխաների հետ, իսկ Հարրին սկսել է հարցաքննել նրանցից մեկին, թե ինչպես է կարողանում հաղթահարել երկրորդ երեխայի հետ կապված դժվարությունները։ Կնոջ խոսքով՝ արքայազնը շատ կոնկրետ հարցեր է տվել, այդ պատճառով նա եզրակացրել է, որ Հարրին եւ Մեգանը լրջորեն մտածում են մոտ ժամանակներս երկրորդ երեխա ունենալու մասին: Հավանաբար, նրանք չեն ցանկանում, որ Արչին եւ նրա եղբայրը կամ քույրը տարիքային մեծ տարբերություն ունենան:

Հիշեցնենք, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն առաջին անգամ ծնողներ են դարձել այս տարվա մայիս ամսվա սկզբին։ Ծնվել է Արչին՝ նրանց որդին: Երջանիկ ծնողները տղային արդեն արտասահմանյան ուղեւորությունների են տանում իրենց հետ, այդ թվում՝ Աֆրիկա։

Աղբյուրը՝ Eg



© NEWS.am STYLE