Լեդի Գագան Լաս Վեգասում համերգից րոպեներ առաջ հայտնվել է կաթիլայինի տակ

12:13   10 նոյեմբերի, 2019

Ամերիկացի փոփ երգչուհի Լեդի Գագան առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել չեղյալ հայտարարել Լաս Վեգասում կայանալիք համերգը։ Ելույթից ընդամենը 20 րոպե առաջ աստղն իր Instagram-ում հրապարակել է տխուր գրություն, որում հայտնել է, որ չի կարող բեմ դուրս գալ վատ ինքնազգացողության պատճառով:

«Ես ունեմ սինուսիտ եւ բրոնխիտ։  Ես շատ վատ ու տխուր եմ։ Ես չէի ուզում ձեզ հուսախաբ անել։ Սակայն ես հիվանդ եմ եւ այնպիսի թուլություն եմ զգում, որ չեմ կարող բեմ դուրս գալ։  Սիրում եմ ձեզ, ես ձեզ ամեն ինչ կփոխհատուցեմ, խոստանում եմ», - գրել է փոփ-դիվան։

Իր հրապարակումը երգչուհին ուղեկցել է լուսանկարով, որի վրա երեւում է, թե ինչպես է նրա ձեռքից կաթիլային միացված։

Երկրպագուները վրդովվել են Լեդի Գագայի պահվածքից, որը նրանց նախապես չէր զգուշացրել շոուի չեղարկման մասին։  Արտիստուհու Twitter-յան հետեւորդներից մեկն իր դժգոհությունն է հայտնել, որ երգչուհու վիճակի մասին իմացել է միայն այն բանից հետո, երբ եկել է համերգի եւ հերթում կանգնած ժամանակ է ծախսել:

Աղբյուրը՝ Instagram



© NEWS.am STYLE