Հեքիաթային քույրեր․ Սելենա Գոմեսն ու քույրը՝ արքայադստեր կերպարում (ֆոտո)

23:12   9 նոյեմբերի, 2019

Երգչուհի Սելենա Գոմեսը կրտսեր քրոջ՝ Գրեյսի հետ ներկա է գտնվել «Սառը սիրտ 2» ֆիլմի պրեմիերային։  Միջացառման լուսանկարները երգչուհին տեղադրել է իր Instagram-ում։  Կադրերում քույրերը կրում են միանման հանդերձանքներով՝ երկար սպիտակ զգեստներ եւ փետուրներից պատրաստված փայլուն մոխրագույն թիկնոցներ, որոնք ստեղծվել են Էլզայի թագուհու եւ արքայադուստր Աննայի մասին առասպելական պատմության հիման վրա:

«Կարծում եմ, պատմության մեջ պաշտոնապես ամենալավ քույրիկն եմ․․․«Սառը սիրտ 2» ֆիլմը հիանալի էր», - հրապարակմանը կից գրել է աստղը։

Երիտասարդ աստղի երկրպագուները հիացել են քույրիկի հետ համատեղ լուսանկարներով եւ բազում հաճոյախոսություններով ողողել են մեկնաբանությունների հատվածը։

«Ինչ հաչելի է», «Որքան լավն եք միասին, սիրում եմ քեզ․․․ սիրտս հալչեց», «Հիասքանչ տեսք ունեք», - գրել են նրանք։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE