Մարտին Սկորսեզեի ֆիլմերի օբյեկտիվ թոփը (Մաս 1)

18:18   9 նոյեմբերի, 2019

Ինչպես խոստացել էինք նախորդ նյութում NEWS.am STYLE-ը ներկայացնում է Մարտին Սկորսեզեի ֆիլմերի օբյեկտիվ թոփը: Մենք ֆիլմերի տեղաբաշխումը կատարել ենք ըստ կինոյի մասին երկու ամենահեղինակավոր կայքերի՝ IMDb-ի եւ Kinopoisk-ի վարկանիշի տվյալների:

«Աշխատանքից հետո»

10-րդ տեղ, վարկանիշը՝ 15.2 (IMDb՝ 7.7, Kinopoisk՝ 7.5)

Տարեթիվը՝ 1985

Գլխավոր դերերում՝ Գրիֆին Դան, Ռոզաննա Արքեթ, Վերնա Բլում, Թոմի Չոնգ…

Հասույթը՝ 10 609 321 դոլար (ԱՄՆ-ում):

Ծրագրավորող Փոլ Հեքեթը միանգամայն պատահականորեն սրճարանում ծանոթանում է համակրելի աղջկա՝ Մարսիի հետ, եւ շուտով հայտնվում նրա բնակարանում: Երեկույթը, մեղմ ասած, հենց սկզբից չի ստացվում. նոր ընկերուհին անսպասելի հիստերիա է բարձրացնում եւ մտադրվում ինքնասպան լինել: Հեքեթը որոշում է՝ քանի դեռ ուշ չէ փախչել եւ փրկվել, բայց հայտնվում է քրեական թաղամասի կենտրոնում, որից ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ:

«Նյու Յորքի բանդաները»

9-րդ տեղ, վարկանիշը՝ 15.2 (IMDb՝ 7.5, Kinopoisk՝ 7.7)

Տարեթիվը՝ 2002

Գլխավոր դերերում՝ Լեոնարդո Դի Կապրիո, Դենիել Դեյ-Լյուիս, Քեմերոն Դիազ, Ջիմ Բրոդբենթ…

Հասույթը՝ 193 772 504 դոլար:

1863 թվական, Նյու Յորք: Ամերիկյան երազանքի քաղաքի վայրի հետնախորշերում գործում է միայն մեկ օրենք՝ ուժի օրենքը: Արյունահեղ բախումներից մեկի ժամանակ բնիկ ամերիկացիների առաջնորդ՝ Մսագործ Բիլլի ձեռքով զոհվում է իռլանդացիների բանդայի պարագլուխ Վելոնը:

Նրա որդի Ամստերդամը երկար ժամանակով հայտնվում է ուղղիչ դպրոցում՝ թաքցնելով Մսագործի հանդեպ ատելությունը, որը դարձել էր շրջակա թաղամասերի տերը: Տարիներ անց ոչ մեկի կողմից չճանաչված Ամստերդամը հայրենի փողոցներ է վերադառնում հոր սպանության համար վրեժխնդիր լինելու միակ նպատակով:

«Կատակերգության արքան»

8-րդ տեղ, վարկանիշը՝ 15.3 (IMDb՝ 7.8, Kinopoisk՝ 7.5)

Տարեթիվը՝ 1982

Գլխավոր դերերում՝ Ռոբերտ Դե Նիրո, Ջերի Լյուիս, Դայեն Էբոթ, Սանդրա Բեռնհարդ…

Հասույթը՝ 2 536 242 դոլար (ԱՄՆ-ում):

Անխոնջ անհաջողակ Ռուպերտ Պապկինը վստահ է, որ ինքը կոչված է լինելու հանճարեղ հումորիստ: Ռուպերտը պաշարում է «Երեկոյան շոուի» հանրաճանաչ հաղորդավար Ջերրի Լենգֆորդին, որ նա իրեն թույլ տա հանդես գալ իր հաղորդմանը: Բայց լեգենդար կոմիկը չի ցանկանում որեւէ ընդհանուր բան ունենալ այդ ինքնավստահ ապաշնորհի հետ:

Մերժում մերժումի հետեւից ստանալով՝ Ռուպերտն, ի վերջո, հուսահատ քայլի է դիմում՝ չկասկածելով, որ հիմա ամբողջ աշխարհն իր մասին կիմանա:

«Կատաղած ցուլը»

7-րդ տեղ, վարկանիշը՝ 16.0 (IMDb՝ 8.2, Kinopoisk՝ 7.

Տարեթիվը՝ 1980

Գլխավոր դերերում՝ Ռոբերտ Դե Նիրո, Քեթի Մորիարթի, Ջո Պեշի, Ֆրենկ Վինսենթ…

Հասույթը՝ 23 383 987 դոլար (ԱՄՆ-ում):

Ջեյք Լա Մոտան, որը «Բրոնքսի ցուլ» մականունն է ստացել, բռնցքամարտիկ է: Թեժ պահին նրա ձեռքն է ընկնում հարազատ եղբայրը, որը դառնում է Ջեյքի մոլեգին պարանոյայի եւ խանդի զոհը, ինչպես նաեւ 15-ամյա աղջիկը, որին վիճակված էր դառնալու Ջեյքի ամենագլխավոր պարգեւը…

«Ուոլլ սթրիթի գայլը»

6-րդ տեղ, վարկանիշը՝ 16.0 (IMDb՝ 8.2, Kinopoisk՝ 7.

Տարեթիվը՝ 2013

Գլխավոր դերերում՝ Լեոնարդո Դի Կապրիո, Ջոնա Հիլ, Մարգո Ռոբի, Քայլ Չանդլեր…

Հասույթը՝ 389 600 694 դոլար:

Ջորդան Բելֆորթը միջնորդ է դառնում հաջողակ ներդրումային բանկում: Բանկը շուտով փակվում է Դոու-Ջոնսի ինդեքսի անսպասելի անկումից հետո: Կնոջ՝ Թերեզայի խորհրդով Ջորդանը ընդունվում է ոչ մեծ հաստատություն, որը մանր բաժնեթղթերով էր զբաղվում: Հաճախորդների հետ հաղորդակցվելու նրա համառ ոճը եւ բնածին խարիզման շուտով տալիս են իրենց պտուղները: Աշխատանքից ազատ ժամանակ Ջորդանը ամբողջ թափով վայելում է կյանքը: Հասնում է այն պահը, երբ Բելֆորթի արագ հարստացմամբ հետաքրքրվում է ՀԴԲ գործակալը…

 

Շարունակելի

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE