«Նա անհագ է»․ Լյայսան Ուտյաշեւան պատմել է, թե ինչպիսին է անկողնում Պավել Վոլյան

14:12   9 նոյեմբերի, 2019

Լյայսան Ուտյաշեւան հյուրընկալվել է YouTube-ի People talk ալիքով ցուցադրվող Լաուրա Ջուգելիայի շոուին: Ի թիվս այլ թեմաների, նա խոսել է նաեւ ամուսնու՝ Պավել Վոլյայի հետ ինտիմ կյանքի մասին։ Հաղորդավարի այն հարցին, թե կա արդյոք մի բան, որ իրեն նյարդայնացնում է ամուսնու մեջ, Լյայսանը պատասխանել է. «Ես երբեմն գիշերները հոգնում եմ, իսկ նա անհագ է։  Նա երեք ոտանի է»։

Չնայած Ուտյաշեւան առաջարկել է սահմանափակվել այդ մանրամասներով, Ջուգելիան որոշել է շարունակել թեման եւ հյուրին հարցրել է անկողնում իր ունակությունների մասին: Վերջինս առաջարկել է հարցը վերահասցեագրել իր ամուսնուն, ինչից էլ օգտվել է հաղորդավարուհին։  Պավել Վոլյան կատակել է՝ ասելով, որ ինքը «Լյասայից ոչ մի դժգոհություն չունի» եւ խորհուրդ է տվել «նայելու ծովախեցգետին եւ երեւակայել»:

Աղբյուրը՝ Teleprogramma.pro



© NEWS.am STYLE