«Կթվորուհի լինելը շատ բարդ է»․ ինչ փորձությունների միջով են անցնում «Ֆեյք մամա»-ի դերասանները

11:11   9 նոյեմբերի, 2019

«Արմենիա TV»-ի եթերում հեռարձակվող «Ֆեյք մամա» սիթքոմն արդեն հասցրել է սիրվել հեռուստադիտողի կողմից։ Մկրտիչ Արզումանյանի, Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի, Արթուր Հարությունյանի մասնակցությամբ 24 մասից բաղկացած սիթքոմի առաջիկա սերիաներում սպասվում են հետաքրքիր եւ զավեշտալի զարգացումներ։

Ինչպե՞ս կվերականգնվի Թերեզայի հիշողությունը, ի՞նչ իրավիճակում կհայտնվեն Վրեժն ու Թոմը, պարզ կլինի սպասվող սերիաներում։ Իսկ մինչ այդ, #Backstage հաղորդման նկարահանող խումբը պարզել է, թե ինչպես են անցնում նկարահանումները եւ ինչ նոր փորձություններ են հաղթահարում դերասանները։

Ավելին դիտեք NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութում։

                                                                                                               

Մելինե Տոնոյան

Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE