Շպռոտը՝ մարմինն ընդգծող երեկոյան զգեստով

14:42   9 նոյեմբերի, 2019

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է շքեղ կերպարում։ Շպռոտը կրում է արծաթագույն, խորը դեկոլտեով, մարմինն ընդգրկող երեկոյան զգեստ։ Նա վառ դիմահարդարմամբ է, գեղեցիկ սանրվածքով։ Կադրին կից երգչուհին գրել է․«Անհամբեր սպասում եմ նոր տեսահոլովակիս թողարկմանը։ Ես սովորաբար դադաղ երգեր չեմ կատարում, սակայն սա լինելու ձեր սիրելի տանգոն»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Կադրում Շպռոտը սպասուհու հանդերձանքով էր։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Ուրախ Հելոուին»։ Երկրպագուները նույնպես անմասն չէին մնացել։ Հրապարակմանըկից գրել էին․ «Այ դու սրտակեր, շատ լավն ես», «Գեղեցկուհի», «Տիկնիկ»։



© NEWS.am STYLE