Քրիստինա Եղոյանի նոր լուսանկարը՝ նկարահանման հրապարակից

17:47   9 նոյեմբերի, 2019

Երգչուհի, դերասնուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

Instagram-յան իր էջում հրապարակված լուսանկարում Քրիստինան գտնվում է նկարահանման հրապարակում, ինչից տեղեկանում ենք նրա կատարած գրառումից։ Դերասանուհին կրում է պատառոտված սեւ տաբատ, նույն երանգի շապիկ եւ կարմիր բաճկոն։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։ Հրապարակմանը կից Քրիստինան գրել է․ «Շարունակվում են FullYere1-ի նկարահանումները»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Քրիստինան կրում էր անթեւ, մարմինն ընդգրկող սպիտակ զգեստ։ Նա վառ շպարով էր, վարսերը գեղեցիկ հարդարված։ Ձեռքերում վարդերի գեղեցիկ ծաղկեփունջ էր։ Քրիստինան կադրին կից գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE