Կանացի ու նուրբ․ Լուսինե Թովմասյանի նոր հրապարակումը

23:37   9 նոյեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով, հատկապես՝ հրապարակումներով եւ գրառումներով, որտեղ գեղեցկուհին ընտանիքի, ամուսնու, դստեր եւ որդու հետ է։

Instagram-յան էջում հրապարակված նոր կադրում Լուսինեն ներկայացել է նուրբ կերպարում։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը կադրում կրում է մուգ երանգի տաբատ, բաց գույնի վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացրել են ոճային գոտին ու պայուսակը։ Գեղեցկուհին մեղմ շպարով է, վարսերն արձակված են։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում գեղեցկուհի մայրիկը պատկերված էր դստեր հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Լուսինեն կապույտ զգեստ էր ընտրել եւ արձակել էր մազերը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE