Աստղեր, որոնք պաշտում են պարծենալ Instagram-ում

23:43   11 նոյեմբերի, 2019

Instagram-ն արդեն վաղուց օնլայն ֆոտոալբոմից վերածվել է գումար աշխատելու, լայքերի ու անվերջ մրցակցության մեքենայի: Cosmo-ն ներկայացրել է, թե ինչով են պարծենում աստղերը սոցիալական ցանցում:

Էմիլի Ռատակովսկի

Մոդել, դերասանուհի եւ պարզապես գեղեցկուհի Էմիլի Ռատակովսկին չի դադարում երկրպագուներին ուրախացնել գայթակղիչ լուսանկարներով: Նրան առավել հաճախ կարելի է տեսնել առանց հագուստի, քան հագուստով: «Մեղավորը» մոդելի հիասքանչ կազմվածքն է, որով հնարավոր չէ չհիանալ:

Հեյլի Բիբեր

Հեյլի (երջանիկ կին) Բիբերը պարբերաբար «քաղցր» լուսանկարներ է հրապարակում, որոնցում պատկերված է ամուսնու գրկում: Զույգի լուսանկարները վաղուց դարձել հանրության սեփականությունը:

Քայլի Ջեններ

Երիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները ցուցադրում է հիասքանչ կազմվածքը ծննդաբերությունից հետո: Հիշեցնենք՝ աստղը դստերը՝ Սթորմիին լույս աշխարհ է բերել նախորդ տարվա փետրվարին: Երեխայի հայրը ռեփեր Թրեւիս Սքոթն է: Ջենները կարողացել է պահպանել սլացիկ կազմվածքը, ինչի մասին չի մոռանում հայտնել հետեւորդներին՝ պրովոկացիոն լուսանկարներ հրապարակելով:

Թիմաթի

Ոչ ոք չի ընտրում` նախանձել Black Star-ի հիմնադիր Թիմաթիին, թե ոչ: Դա սովորաբար ստացվում է հենց այնպես: Երբեմն թվում է, թե Թիմաթիի նշանաբանն է. «Կատարելությունը սահմաններ չունի»: Վերջերս տեղի է ունեցել Թիմուրի նորաձեւության ցուցադրությունը Ռուսաստանի բանակի հետ համատեղ: Երգեր անհամար հարստությունների մասին, հագուստի սեփական հավաքածու, բուրգերների ռեստորանների ցանց, հարաբերություններ բազմաթիվ հայտնիների հետ...

Լուսանկարները՝ Instagram

 



© NEWS.am STYLE