Բիկինի, ծովափ, Էմիրաթներ․ Անֆիսա Չեխովան՝ էրոտիկ ֆոտոշարքում

10:11   10 նոյեմբերի, 2019

41-ամյա Անֆիսա Չեխովան մեկնել է հանգստի։ Հեռուստաաստղն իր Instagram-ում ցուցադրել է լողափնյա վառ կերպարներ։

Արտիստուհին ազատ ժամանակը հետաքրքիր է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Թխահեր գեղեցկուհին վայելում է տեղի լողափն ու տեսարժան վայրերը։ Անֆիսան որոշել է էրոտիկ ֆոտոշարք կազմակերպել։

Չեխովան բալագույն լողազգեստով պարծեցել է գայթակղիչ կազմվածքով։ Նա ալիքների մեջ բալետի պարուհու կերպարում է։ Ընկերուհին հետաքրքիր կերպով լուսանկարել է հաղորդավարուհուն՝ որպես մինի կիսաշրջազգեստ օգտագործելով խեցի։

«Ինձ հետ քիչ հագուստ եմ վերցրել, այդ իսկ պատճառով էլ հանգստի հագուստով լուսանկարներ այլեւս չեն լինի։  Ներեք», - հայտարարել է Անֆիսան։  Նա պարծեցել է իր փարթամ բարեմասնություններով։ Չեխովան անհամեստ հայտարարել է, որ Instagram-ը «գողանում է» տղամարդկանց ամսագրերի հացը։

Անֆիսայի կազմվածքով հիացել են նաեւ նրա երկրպագուները։  «Ընտիր», «Սուպեր», «Կրակ», «Ինչպիսի հիանալի կազմվածք», «Սեքսուալ», «Պաշտում եմ», - հիացել են նրանք:

 Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE