Էմիլի Ռատակովսկին կրկին մերկացել է

14:14   10 նոյեմբերի, 2019

28-ամյա մոդել, մերկանալու սիրահար Էմիլի Ռատաժկովսկին երկրպագուներիուրախացրել է  նոր անկեղծ լուսանկարով։  Աստղը կիսամերկ պառկած է լողափին։

Մոդելը փորձում է ավելի շատ ժամանակ անցկացնել ջրի մոտ։ Իր Instagram-ում հրապարակված կադրում Էմիլին պառկած արեւայրուք է ընդունում։ Որպես կանոն, դերասանուհին ընտրում է անկեղծ լողազգեստներ, որոնք հազիվ են ծածկում նրա բարեմասնությունները։

Մոդելը կրում է մուգ երանգի վարտիք եւ իհարկե, նա առանց կրծկալի է: Լուսանկարում Էմիլին մերկ կուրծքը ծածկել է ընձառյուծե պրինտով փոքրիկ գլխարկով։  Ռատակովսկին առանց դիմահարդարման ցույց է տվել իր բնական գեղեցկությունը։

Դերասանուհու երկրպագուները հիացմունքով են գնահատել նրա արտաքին տեսքը։ Շատերը հումորով խոստովանել են, որ նախանձում են կուռքի գլխարկին, քանի որ նա ստացել է Ռատակովսկու «մարմնի հասանելիությունը»։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE