Գիտեի՞ք․ «Ֆորեսթ Գամփ»․ 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

20:20   10 նոյեմբերի, 2019

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել տարբեր հետաքրքիր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Ռոբերտ Զեմեկիսի հիանալի ֆիլմի՝ «Ֆորեսթ Գամփ»-ի մասին է (1994թ․): Եվ այսպես՝

1.Ֆիլմը նկարահանվել է Ուինսթոն Գրումի «Ֆորեսթ Գամփ» (Forrest Gump, 1986) վեպի հիման վրա։

2.Ֆիլմը բավական հեռու է գնացել Ուինսթոն Գրումի բնօրինակ վեպից, որտեղ Ֆորեսթ Գամփն անտանելի ցինիկ է: Իսկ «Կյանքը կոնֆետի տուփի նման է» ֆիլմից մեջբերումը լիովին հակադարձում է վեպում արտահայտված այս մտքին՝ «Ապուշ լինելը կոնֆետի տուփ չէ»։

3.Տեսարաններից մեկի նկարահանումների ընթացքում Թոմ Հենքսն ասում է. «Իմ անունը Ֆորեսթ Գամփ է։ Մարդիկ ինչ անվանում են Ֆորեսթ Գամփ»։ Իրականում դերասանը վրիպել է, բայց ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսին այն դուր է եկել եւ նա հենց այդ կադրն է ներառել ֆիլմի վերջնական տարբերակում:

4.Ռեժիսորական աթոռը կարող էր բաժին հասնել Բարի Զոնոնֆելդին եւ Տերի Գիլիամին։

5.Ֆուտբոլային տեսարանների նկարահանումների ժամանակ Թոմ Հենքսը հիվանդ էր հարբուխով, սակայն համառորեն դիմացել է փորձությանը:

6.Թոմ Հենքսը համաձայնել է մասնակցել նկարահանումներին մեկ պայմանով. ֆիլմի բոլոր իրադարձությունները պետք է համեմատվեն իրական պատմական իրադարձությունների հետ:

7.Forrest Gump-ի կերպարի անունը համահունչ է անգլերեն «forest gump»-ին, այսինքն՝ «անտառային հիմարի»-ին, իսկ ռուսերենի հետ համեմատած՝ «գյուղական հիմարիկ»-ին։

8․Վաղուց մահացած Ջոն Լենոնի գրեթե բոլոր ռեպլիկներն այս ֆիլմի համար վերցվել են նրա «Imagine» երգից։

9․Սալի Ֆիլդը, որը խաղում էր Ֆորեսթի մայրիկի կերպարում, Թոմ Հենքսից ընդամենը 10 տարով էր մեծ։

10․Ի սկզբնե ՝գլխավոր դերի թեկնածուներ դիտարկվում էին Բիլ Մյուրեյը, Ջոն Տրավոլտան եւ Չեւի Չեյզը:

11․Նկարահանումների ժամանակ Թոմ Հենքսին հաճախ է փոխարինել կրկնորդը՝ նրա եղբայր Ջիմ Հենքսը։

 

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE