Իգոր Վերնիկի առողջական վիճակի մասին մանրամասներ են հայտնի դարձել

11:08   10 նոյեմբերի, 2019

Դերասան Իգոր Վերնիկի մոտ օստեոխոնդրոզի սրացում է տեղի ունեցել։  Այս մասին «360» հեռուստաալիքին պատմել է արտիստի եղբայրը՝ Վադիմը, հաղորդվում է պարբերականի Telegram-ալիքում։

«Նրան տեղափոխել են Բոտկինյան հիվանդանոց, հետազոտություն են կատարել, ցավազրկող ներարկոլ եւ տուն են ուղարկել, քանի որ հոսպիտալացման հիմքեր չեն եղել», - հայտնել է Վադիմ Վերնիկը:

Չեխովի անվան ՄՀՀ-ում Վեռնիկի եղբոր խոսքերը հաստատել են դերասանի վիճակի մասին, փոխանցում է ТАСС-ը։  Այնտեղ նաեւ հայտնել են, որ չեղարկված ներկայացումը տեղափոխվում է 2020 թվականի հունվարի 31-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իգոր Վերնիկին շտապ հոսպիտալացրել են Մոսկվայում: Դերասանին շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Նա բողոքել է մեջքի ցավից եւ ոտքերի փայտացումից։



© NEWS.am STYLE