Շքեղ․ Աստղիկ Սաֆարյանը՝ մարմինն ընդգրկող երեկոյան զգեստով

10:41   10 նոյեմբերի, 2019

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Ոճային երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է շքեղ կերպարում։ Նա կրում է երկարափեշ, երկնագույն երանգի երեկոյան զգեստ։ Կերպարը նա համադրել է հաստ գոտու հետ։ Աստղիկը վառ շպարով է, հավաքված վարսերով։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին էլեգանտ կերպարում էր։ Նա սեւ զգեստ էր կրում, որը հետաքրքիր կտրվածք ունի մեջքի հատվածում։ Միջին երկարության հագուստն Աստղիկ Սաֆարյանը համադրել էր սեւ, փոքրիկ պայուսակի հետ։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ականջօղեր եւ արեւային ակնոց։



© NEWS.am STYLE