15:37 10 նոյեմբերի, 2019Աննա, ով միշտ աչքի է ընկնում նուրբ ու քնքուշ լուսանկարներով, այս անգամ եւս բացառություն չի արել: Իր տեղադրած հերթական հմայիչ լուսանկարում Աննա հանդես է եկել հրապուրիչ կերպարում:

Իր Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է լողավազանում։ Երգչուհին կրում է բաց երանգի լողազգեստ, իսկ վարսերին ճերմակ ծաղիկ է ամրացված։ Հրապարակմանը կից գեղեցկուհի Աննան ռուսերեն լեզվով գրել է․ «Որտեղ էլ լինես, եղիր ամբողջական»։

Ավելի վաղ Աննան համատեղ լուսանկարներ էր հրապարակել ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատակերի ֆոնին։ Զույգը մեղմ համբուրվում էր։ «Սերը...»,- այսպես էր մեկնաբանել լուսանկարն Աննան։ Նա երկար շրջազգեստ էր կրում, սպիտակ տոպ եւ լայնեզր գլխարկ։ «Սիրում եմ կյանքն ու ամենն, ինչ կատարվում է դրանում»,- հրապարակված կադրերից մեկը մակագրել էր դերասանուհին։