Գեղեցիկ կազմվածք․ Իրինա Հարությունյանի նոր լուսանկարը

17:48   10 նոյեմբերի, 2019

Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Իրինան կադրում կրում է բաց երանգի, խորը դեկոլտեով, մարմինն ընդգրկող  հագուստ։ Վառ դիմահարդարմամբ է, իսկ վարսերը՝ գեղեցիկ արձակված։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են սեւ գույնի բարձրակրունկները։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Կյանքն էլ հենց նրանով է հետաքրքիր, որ երազները կարող են իրականություն դառնալ»։

Ավելի վաղ Իրինան լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր շքեղ ու գրավիչ կերպարում։ Իրինան կադրում կրում էր սեւ երանգի, խորը դեկոլտեով վերնաշապիկ, նույն երանգի տաբատ եւ բաց գույնի վերնազգեստ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էին լայեզր գլխարկն ու կաշվե ձեռնոցները։ Հրապարակմանը կից երգչուհին ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ավելի շատ պոզիտիվ։ Սիրեք կյանքը, այն մեկն է»։



© NEWS.am STYLE