Սեւ հանդերձանք, լայնեզր գլխարկ․ Արմինկայի նոր հրապարակումը՝ Դուբայից

20:49   10 նոյեմբերի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Սիրված երգչուհին կրում է սեւ երանգի, երկարափեշ հանդերձանք, լայնեզր գլխարկ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից գրել է․ «Ո՞ր քաղաքան եք ավելի նախընտրում լիարժեք հանգստի համար»։

Նշենք, որ ավելի վաղ Արմինկան լուսանկար էր հրապարակել, որում ցուցադրել էր ոճային կերպարը։ Սիրված երգչուհին կրում էր սպիտակ հագուստ տաբատ, վերարկու։ Կերպարը համադրել էր բաց վարդագույն երանգի լայնեզր գլխարկի հետ։ Նա մեջքով էր կանգնած տեսախցիկին։ Իսկ հրապարակմանը կից գրել էր․ «Տեսահոլովակը նկարահանված է, գործնական ու ընկերական (մասամբ) հանդիպումներն արված են, ժամանակն է մի փոքր հանգստանալու։ Մնաս բարով, Երեւան, մինչ նոր հանդիպում»։



© NEWS.am STYLE