Գարիկ Պապոյանի՝ զվարճալի լուսանկարը

19:47   10 նոյեմբերի, 2019

Դերասան, հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանն Instagram-ի իր էջում այդքան էլ ակտիվ չէ, սակայն երբեմն նա հումորային լուսանկարներ է հրապարակում ու դրանում ուրախացնում իր երկրպագու-հետեւորդներին:

Այս անգամ նա նոր լուսանկար է հրապարակել միկրոբլոգում, որում ներկայացել է զվարճալի կերպարում: Իր տեղադրած հումորային լուսանկարում Գարիկը ծովահենի դերում է՝ մեկ աչքը փակ, ներկված աչքեր, բեղեր, գանգուր վարսեր։ Հրապարակմանը կից հումորիս-դերասանը դիմել է հետեւորդներին՝ գրելով․ «Դուք վերնագրեք, ես անկարող եմ))))»։ Երկրպագուներն անմիջապես արձագանքել են՝ առաջարկելով իրենց տարբերակները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրված զվարճալի լուսանկարում հումորիստը ներկայացրել էր նոր կերպարում: Նա կրում էր վերնաշապիկ, վերարկու, իսկ ահա կադրին կից գրել էր. «Էն բռոկեռներից, որ ամբողջ տարվա մեջ ընդամենը երկու տուն են վարձով տվել ))»։



© NEWS.am STYLE