Տրամադրության գույնը սեւ է․ Էլեն Ասատրյանի հրապուրիչ լուսանկարը

18:39   10 նոյեմբերի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Էլեն Ասատրյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Դերասանուհին կրում է սեւ երանգի հագուստ եւ կոշիկներ։ Նա գեղեցիկ դիմահարդարմամբ է․ ընդգծված աչքեր, մեղմ շրթունքներ։ Գեղեցիկ կադրին կից Էլենը մեկնաբանություն չի կատարել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Էլեն Ասատրյանը ներկայացել էր գրավիչ ու քնքուշ կերպարում։ Նա գեղեցիկ դիմահարդարմամբ էր։ Գեղեցիկ կադրին կից Էլենը գրել էր․ «Ամեն ինչ կարող ես կեղծել, բացի մարդկանց աչքերում եղած սիրո արտահայտությունից»։



© NEWS.am STYLE