«Եթե կասեն, թե մի թագավորությունում երկու թագավոր չի լինում, ես կասեմ հակառակը»․ Գրիգոր Դանիելյանի եւ որդիների ջերմ լուսանկարը

21:43   10 նոյեմբերի, 2019

Դերասան Գրիգոր Դանիելյանը Instagram-ում հաճախ է ներկայացնում զվարճալի լուսանկարներ, հումորային հրապարակումներ, ինչպես նաեւ ջերմ ընտանեկան կադրեր հանգստից ու առօրյայից:

Այս անգամ Գրիգոր Դանիելյանը նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երկու որդիների հետ։ Երջանիկ հայրիկը գրկել է Ռոբերտոյին, իսկ ավագ որդին՝ Ալբերտոն կանգնած է նրանց կողքին։ Գրիգոր Դանիելյանը հրապարակմանը կից գրել է․ «Թագավորներս։ Եթե կասեն, թե մի թագավորությունում երկու թագավոր չի լինում, ես կասեմ հակառակը»։

Նշենք, որ ավելի վաղ Գրիգոր Դանիելյանը լուսանկար էր տեղադրել, որում ներկայացել էր իր գործընկերոջ՝ Գոռ Հակոբյանի հետ։ Կադրին կից սիրված դերասանը հումորային գրառում էր կատարել․ «Իսկ կար ժամանակ, որ նրանք հարուստ էին ու անդարդ» ։



© NEWS.am STYLE