Նավ, ամառ, ծով․ Շուշան Երիցյանի նոր լուսանկարը՝ ուլտրակարճ կիսատաբատով

22:44   10 նոյեմբերի, 2019

Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիրը գիտի՝ ինչպես ուրախացնել իր հետեւորդներին:

Շուշան Երիցյանն իր Instagram-ի Stories հավելվածում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր կադր է հրապարակել։ Մոդել-դերասանուհին իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։ Նա կրում է սեւ կիսատաբատ, տոպ ու վանդակավոր վերնաշապիկ։ Կադրն արվել է նավի վրա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ NEWS.am STYLE-ը Շուշանի հետ զրուցել էր թանկարժեք նվերի, ամառային հանգստի, սեւահերի կերպարի եւ նոր սիթքոմում նկարահանվելու մասին: Անդրադառնալով ոճափոխությանը՝ Շուշանը նշել էր. «Ես աշխատում եմ միշտ կատարելագործվել՝ թե ներքուստ, թե արտաքուստ: Սեւահեր դառնալն ավելի շատ իմ ներքին փոփոխությունների արդյունքն է: Իմ ներկա հոգեվիճակին ու տեսակին համապատասխան գույն է, շատ ներդաշնակ եմ ինձ զգում ու չեմ կարծում՝ առաջիկայում կփոխեմ այս կերպարս»:



© NEWS.am STYLE