Միջին վիճակագրական գանգստեր․ Մկրտիչ Արզումանյանի նոր լուսանկարը

23:43   10 նոյեմբերի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է իր կերպարներից մեկը։ Սիրված դերասանը կրում է սեւ վերնաշապիկ, զոլավոր կոստյում, սեւ-սպիտակ կոշիկներ։ Կերպարն ամբողջացնում է փողկապը։ Հրապարակմանը կից գրել է․ «Միջին վիճակագրական գանգստեր»։

Նշենք, որ ավելի վաղ Մկրտիչ Արզումանյանն արխիվային լուսանկար էր հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել էր ՈՒՀԱ- յի թիմակիցների հետ, իսկ կադրին կից գրել էր․ «Շնորհավորում եմ բոլոր ընկերներիս КВН-ի օրվա առթիվ»։



© NEWS.am STYLE