Հոլի Բերիի իդեալական պրեսը. ինչպես 53 տարեկանում երիտասարդ աղջկա տեսք ունենալ (ֆոտո)

10:14   11 նոյեմբերի, 2019

Թեեւ Հոլի Բերին 53 տարեկան է, իդեալական մարզավիճակում է: Այսպիսի մարմնին կնախանաձեր ցանկացած աղջիկ: Հոլին պարբերաբար կիսվում է մարզումների արդյունքներով` ֆիթնես ուրբաթներ (#FitnessFriday) կազմակերպելով Instagram-ի հետեւորդների համար, խորհուրդներ տալիս, կիսվում ծրագրերով, որոնցով աշխատում է տարբեր մարզիչների հետ:

Վերջիններից մեկը լուսանկար է մարզիչ Մուբարակ Մալիկի հետ, եւ նկատելի է մարզումների արդյունքը` իդեալական պրես:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Halle Berry (@halleberry)

Մալիկը Հոլիին օգնում է պատրաստվել նոր ֆիլմի նկարահանումներին, որը ստացել է «Bruised» աշխատանքային անվանումը: Դրանում դերասանուհին կխաղա գլխավոր դերը, կստանձնի ռեժիսորի եւ պրոդյուսերի պարտականությունները:

Картинки по запросу холли берри

«Չկա ավելի լավ բան, քան նպատակ դնել ու հասնել դրան: #BruisedTheMovie-ի համար իմ նպատակների՞ց մեկը: Մկանուտ պրե՞ս: Վերջապես ես ստացա այն: Սահմանեք ձեր նշաձողը: Ո՞րն է ձեր ֆիթնես նպատակը: Բարձրացրեք նշաձողը: Աշխատանքը բարդ կլինի, բայց արդյունքն արժե յուրաքանչյուր ծախսած վայրկյան»,- գրել է դերասանուհին:

«Bruised» ֆիլմը Բերիի համար ռեժիսորական դեբյուտ կլինի: Variety-ի տվյալներով` նկարահանումները կսկսվեն 2020թ.-ի մարտին:

Աղբյուրը` Instagram, Daily Mail



© NEWS.am STYLE