Խոշոր ու շքեղ աքսեսուարներ. Արփի Գաբրիելյանի լուսանկարը

11:43   11 նոյեմբերի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Արփին սեւ հագուստ է կրում։ Նա վառ շպար է ընտրել։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր ու թեւնոց։ Սեւ-սպիտակ լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Արփին գեղեցիկ շպարով էր։ Երգչուհին նախապատվություն էր տվել սեւ երեկոյան զգեստին։ Որպես աքսեսուար՝ նա արծաթագույն ժամացույց էր ընտրել։ Լուսանկարին կից Արփին մեկնաբանություն չէր կատարել։



© NEWS.am STYLE