Հմայիչ. Էվա Խաչատրյանի նոր լուսանկարը

12:13   11 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էվա խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի բլուզ է կրում։ Էվան հավաքել է փարթամ մազերը։ Նա նախապատվություն է տվել վառ շպարին, ընդգծված են շուրթերը։ Կերպարն ամբողջացնում են նուրբ ականջօղերը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին վառ երանգի հագուստ էր կրում։ Այն ընդգծում էր Էվայի սլացիկ ոտքերը։ Հմայիչ դերասանուհին պարզ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար։ Նա սեւ զուգագուլպա էր ընտրել եւ նույն երանգի կոշիկներ։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել դերասանուհուն՝ գնահատելով նրա գեղեցկությունը։ 

Լուսանկարները՝ @swagsttyle, @sedsphotographyy



© NEWS.am STYLE