Ինչպիսին էր Ռիփին մանուկ հասակում. երգչուհին արխիվային լուսանկար է հրապարակել

13:11   11 նոյեմբերի, 2019

Երգչուհի, դերասանուհի Ռիփին, որը հաճախ է հանդես գալիս համարձակ ֆոտոշարքերով, կիսվել է արխիվային լուսանկարով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Ռիփին պատասխանել է հետեւորդների հարցերին, որոնք չեն մոռացել հաճոյախոսություններ անել նրան։ Հետեւորդներից մեկին արձագանքելով՝ երգչուհին մանկության տարիներին արված լուսանկար է տեղադրել։ Ռիփիից նաեւ հետաքրքրվել են՝ արդյոք նա երբեւէ վիրահատության դիմե՞լ է։ Ի պատասխան Ռիփին գրել է. «Ես երբեք պլաստիկ վիրահատություններ չեմ արել։ Ընդ որում, դա դժվար չէ ստուգել»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Ռիփին սպորտային կերպարում էր. նա սեւ տաբատ էր ընտրել եւ սպիտակ տոպ. հագուստն ընդգծել էր Ռիփիի գեղեցիկ կազմվածքը։ «Այս ցուցադրական եւ էժանագին փայլի ետեւում ես արդեն վաղուց անկեղծություն ու սրտակցություն չեմ տեսնում, բնավորություն աչքերում։ Սրտակցությունն ինձ այն այնքան չի բավականացնում»,- հրապարակումը մակագրել էր նա։

Լուսանկարները՝ @vahestep



© NEWS.am STYLE