Անսպասելի. Քորթնի Քարդաշյանը հեռանում է ընտանեկան իրապատում-շոուից

12:58   11 նոյեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանի ավագ քույրը եւ Poosh կայքի հիմնադիր Քորթնին մտադիր է դադարել նկարահանվել  «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուում, հայտնում է The Sun-ը։

«Ես պարզապես որոշել եմ ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, ավելի շատ ուժ ներդնել նրանց համար եւ մայր լինել։ Բայց ես հրաժեշտ չեմ տալիս... Հնարավոր է՝ դուք ինձ դեռ տեսնեք ապագա՝ 18-րդ եթերաշրջանում։ Այն հիմա նկարահանվում է։ Հնարավոր է նույնիսկ իմ տանը»,- հայտարարել է հետուստաաստղը։

Քորթնիի կրտսեր քույրը՝ Քլոեն, նրա հեռանալու առնչությամբ ափսոսանք է հայտնել եւ հույս հայտնել, որ նա շուտով կվերադառնա։ «Մենք սիրում ենք Քորթնիին ու կկարոտանք նրան։ Բայց այս ընտանիքում մարդիկ մեկ գնում են, մեկ՝ վերադառնում։ Դա նման է պտտվող դռան։ Քորթնին այս շաբաթ կարող է լքել մեզ, հետո՝ վերադառնալ։ Բոլորը վերադառնում են»,- մեկնաբանել է նա։



© NEWS.am STYLE