«Վարագույրը կփակվի, հանդիսատեսը կգնա, իսկ դու նորից կմնաս դատարկ դահլիճի լռության մեջ...». Իննա Խոջամիրյան

17:46   11 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է թատրոնում ներկայացումից հետո։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին նստած է բեմում։ Նա սեւ զգեստ է կրում եւ նույն գույնի կոշիկներ։ «Վարագույրը կփակվի, հանդիսատեսը կգնա, իսկ դու նորից կմնաս դատարկ դահլիճի լռության մեջ... Նորից շնորհակալ ու նորի սպասումով.... Լիքն եմ շատ»,- գրել է նա՝ օգտագործելով «Երկնագույն շան աչքերը» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկավոր զգեստ էր կրում։ Իննան նախապատվություն էր տվել մեղմ շպարին։ Հրապարակմանը կից Իննան կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ժպտա»։



© NEWS.am STYLE