Սեդոկովան ամուսնացած ընկերոջը ծանոթացրել է դստեր հետ (վիդեո)

15:37   11 նոյեմբերի, 2019

Աննա Սոդեկովայի եւ Յանիս Տիմայի սիրավեպը մեծ աղմուկ բարձրացրեց։ Կրքերը մի փոքր հանդարտվել են, իսկ մարզիկի ընտանիքը, կարծես թե, համակերպվել է, որ նա հեռացել է արտիստի մոտ։ Երիտասարդն արդեն մուտք ունի Աննայի ընտանիք եւ ժամանակ է անցկացնում նրա երեխաների հետ։

Երգչուհու Instagram-յան էջում կարճ հոլովակ է հայտնվել, որում երեւում է՝ ինչպես են սիրահարները միասին երթեւեկում ավտոմեքենայով։ Երգչուհին նկարահանում է իրեն ու դստերը, որը նստած է ետեւի նստարանին։ Ապա Աննան տեսախցիկն ուղղում է ընտրալի ուղղությամբ։ Կադրում տեսանելի է, որ նույնիսկ շարժման ընթացքում զույգը ձեռքի ձեռքի է տվել։

Հիշեցնենք՝ առաջին անգամ նրանց սիրավեպի մասին խոսել են այս տարվա օգոստոսին։ Պապարացիներն աստղային զույգին «բռնացրել էին» Թուրքիայում հանգստի ընթացքում։ Աննան եւ Յանիսը երկար ժամանակ հերքում էին ենթադրությունները սիրավեպի մասին։ Սակայն նրանք չկարողացան հետագայում եւս թաքցնել զգացմունքները։ Այդ պատճառով Սեդոկովան շուտով հաստատեց, որ իսկապես հանդիպում է ամուսնացած բասկետբոլիստի հետ։



© NEWS.am STYLE