«Ուշադրությանդ կենտրոնում պահիր այն մարդկանց, որոնք չեն ծափահարում, երբ դու հաղթում ես». Լեոնարդո Դի Կապրիոն նշում է 45-ամյակը

16:04   11 նոյեմբերի, 2019

Ամերիկացի հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, որը տարիներ առաջ աշխարհը գրավեց «Տիտանիկ» ֆիլմի իր հուզական կերպարով, այսօր՝ նոյեմբերի 11-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Այո, նա ընդմիշտ ֆիլմասերների սրտերում ու պատկերացումներում հավերժ երիտասարդ է, քանի որ տարիների ընթացքում չի կորցրել համեստ կերպարն ու պատենեկան հայացքը, բայց, այնուամենայնիվ, Լեոն արդեն վաղուց 20 տարեկան չէ: Դերասանն այսօր նշում է 45-ամյակը:

Դի Կապրիոն նաեւ համբերատարության քայլող խորհրդանիշ է: Չնայած տարիների փորձին եւ բազմաժանր ֆիլմերի կերպարներին՝ կինոարտադրության ամենահեղինակավոր ու սպասված՝ «Օսկար»-ի առաջին եւ դեռեւս միակ արձանիկը դերասանին տրվեց միայն 2016 թ-ին՝ «Փրկվածը» ֆիլմի գլխավոր դերի համար:

Դերասանն իր հարցազրույցներում բազմիցս խոսել է իրեն ուժ տվող եւ քաջալերող կարողությունների մասին: Նրա ամենաոգեշնչող մտքերից մի քանիստը ներկայացնում ենք նաեւ ձեր ուշադրությանը:

«Ցանկացած մարդ էլ անցնում է ինչ-որ մի փորձության միջով, որը նրան այնպես է փոխում, որ այլեւս չի կարողանում վերադառնալ անցյալ»:

«Սպանեք միայն հաջողությամբ եւ թաղեք ժպիտով»:

«Ես գիտեմ, որ կարիերան մի հոսք է, եւ կգա մի ժամանակ, որ այլեւս չեմ ունենա այն հնարավորությունները, որոնք ունեմ այսօր, այնպես որ՝ փորձում եմ ամեն ինչում առավելություն գտնել»:

«Շնորհակալ եղեք դժվարություններին, քանի որ դրանք են ձեւավորել ձեզ»:

«Ես այն մարդկանցից չեմ, որոնք փորձում են լինել զիլ կամ թրենդային. ես անհատ եմ»:

«Սխալ միացումը ձեզ շոկի կենթարկի, իսկ ճիշտը՝ կլուսավորի ձեր ամբողջ կյանքը»:

«Ես միշտ ընկերոջ հետ եմ ճանապարհորդում: Ինձ պետք է մեկը, որը միշտ կհիշեցնի, թե ով եմ ես: Միայնակ լինելը դժվար է»:

«Միայն դու եւ ուրիշ ոչ ոք… Միայն դու կարող ես փոխել քո իրավիճակը: Երբեք մի մեղադրիր հանգամանքներին կամ ինչ-որ մեկին»:

«Ուշադրությանդ կենտրոնում պահիր այն մարդկանց, որոնք չեն ծափահարում, երբ դու հաղթում ես»:

«Որպեսզի հասնես քո պատկերացրած հաջողության 1 տոկոսին, պետք է անես այն, ինչ մարդկանց 99 տոկոսը չեն անում»:

Լուսանկարները՝ leonarodicaprio.com, Michael Loccisano, Getty Images, John Russo



© NEWS.am STYLE