Դիմահարդարման սխալները. փայլուն բաց ստվերաներկ աչքի արտաքին անկյունում

20:06   22 հուլիսի, 2013

Դիմահարդարումն ունակ է կերպարանափոխել ցանկացած կնոջ: Բայց, ցավոք, ոչ միշտ դեպի լավը: Դիմահարդարման սխալները կարող են իսկական փորձանք դառնալ. ձեր տարիքին ավելացնել 10-15 տարի, ձեզ ծիծաղելի տեսք տալ, փչացնել նախապես մտածված կերպարը: NEWS.am STYLE-ը դիմահարդար Անի Առուստամյանի հետ համատեղ նոր խորագիր է սկսել՝ դիմահարդարման սխալների եւ դրանցից խուսափելու միջոցների մասին:

Ահա եւս մեկ սխալ. փայլուն բաց ստվերաներկ աչքի արտաքին անկյունում:

«Փայլուն բաց երանգը դիմախաղային կնճիռներն ընդգծելու ամենից արդյունավետ միջոցն է: Այդ պատճառով փորձեք խուսափել նման ստվերաներկից: Բայց եթե շատ եք ցանկանում, ապա նման գույնով կարող եք ներկել աչքի ներքին անկյունը: Այս հնարքը նաեւ թարմացնում է դեմքը: Իսկ արտաքին անկյունի համար ավելի լավ է անփայլ ստվերաներկ ընտրել:

Որպես օրինակ ներկայացնեմ այս լուսանկարը: Սովորաբար Լիզ Հերլին դիմահարդարման հարցում սխալներ թույլ չի տալիս, բայց՝ ոչ այս անգամ. վառ երկնագույն փայլուն ստվերաներկը հիշեցնում է դիսկո-ոճի մասին եւ անխղճաբար ընդգծում աչքերի շուրջ գոյություն ունեցող կնճիռները»:



© NEWS.am STYLE