Ամբողջությամբ սեւ հագուստ. Լիա Զախարյանի լուսանկարը Մոսկվայից

16:44   12 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը լուսանկարներ է հրապարակել Ռուսաստանից։

Instagram-յան էջում տեղադրված կադրերն արվել են Մոսկվայում։ Լիան ամբողջության սեւ հագուստ է կրում, ինչի մասին նշել է նաեւ մեկնաբանություններում։ Նա տաբատ է ընտրել, հետաքրքիր կտրվածքով բլուզ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ գլխարկ եւ ժամացույց։ «Ամբողջությամբ սեւ հագուստով»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի շրջազգեստ էր կրում եւ կիսաթափանցիկ բլուզ։ Հագուստն ընդգծում էր Լիայի գեղեցիկ կազմվածքը։ Նա երկար, շագանակագույն վերարկու էր կրում, իսկ կերպարն ամբողջացնում էր կապույտ պայուսակը։



© NEWS.am STYLE