«Իմ սիմպո երաժիշտների հետ». Լիլիթ Հովհաննիսյան

15:42   12 նոյեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է իր երաժիշտների հետ։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին բեմական կերպարում է։ Հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Լիլիթն այն համադրել է բարձրակրունկների եւ շքեղ սանրվածքի հետ։ «Իմ սիմպո երաժիշտների հետ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւոդները շտապել են հաճոյախոսություններ անել Լիլիթ Հովհաննիսյանին։ «Ջրահարս»,- գրել է նրանցից մեկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին կապույտ զգեստ էր կրում, որը զարդարված էր քարերով եւ ընդգծում է երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Լիլիթ Հովհաննիսյանն այն համադրել էր բաց գույնի բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր աքսեսուարները՝ վզնոց եւ ականջօղեր։ «Սամարայի համերգից հետո։ Տրամադրությունս միլիոն»,- հրապարակումն այսպես էր մակագրել երգչուհին։



© NEWS.am STYLE