Էլ Դի Մեոլան ելույթ ունեցավ Երեւանում (ֆոտո)

11:11   12 նոյեմբերի, 2019

Հանրահայտ կիթառահար Էլ Դի Մեոլան (Al Di Meola) օրերս Երեւանում էր:

Աշխարհի մասշտաբով նշանավոր երաժիշտը, վիրտուոզը, որը հայտնի է իր իմպրովիզներով, Հայաստան էր եկել Silk Note փառատոնի հրավերով: Նրա մասնակցությամբ համերգային ծրագիրը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին:

Էլ Դի Մեոլան արժանացել է այն բոլոր հնարավոր պարգեւներին, որոնք շնորհվում են կիթառահարներին, այնպես որ` նրա համերգը կարելի է ասել` հարստացրեց մեր քաղաքի մշակութային կյանքը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում իր աննախադեպ ելույթով Դի Մեոլան եզարափակեց Silk Note փառատոնը:

Երաժիշտն, ինչպես միշտ, անկրկնելի էր` յուրահատուկ տեխնիկա, հրաշալի հնչողություն, զգացմունքայնություն, ժամանակակից մոտիվներ, հայտնի գործերի աննկարարելի ինտերպրիտացիա...

Լուսանկարները՝ Silk Note փառատոնի Facebook-ի էջից

 



© NEWS.am STYLE