Ինչպիսի տղամարդ է պետք Կենդանակերպի տարբեր նշանների կանանց

21:12   17 նոյեմբերի, 2019

Խոյ. ինտելեկտուալ տղամարդ

Խոյերին հարկավոր է տղամարդ, որը կկարողանա ինտելեկտուալ զրույցներ վարել: Նրանք նաեւ տղամարդու մեջ ազնվություն ու ինքնավստահություն են փնտրում:

Ցուլ. կամային տղամարդ

Ցուլերը նվիրված զուգընկերուհիներ են: Նրանց հարկավոր է տղամարդ, որն ամեն ինչ գիտի ռոմանտիզմի ու կրքի մասին, ինչպես նաեւ ուժեղ կամք ունի:

Երկվորյակներ. ազնիվ տղամարդ

Երկվորյակներին զվարճալի, ուրախ տղամարդ է պետք, որը միշտ ազնիվ կլինի:

Խեցգետին. բարեսիրտ տղամարդ

Խեցգետիններին հարկավոր է տղամարդ, որը բնավորությամբ նման կլինի իրենց: Նա պետք է ազնիվ լինի, անկեղծ ու ինքնաբավ:

Առյուծ. սեթեւեթող տղամարդ

Առյուծներին դուր է գալիս թեթեւությունն ու սեթեւեթանքը, այդ պատճառով նրանք այդպիսի տղամարդ են փնտրում:

Կույս. համբերատար տղամարդ

Կույսերին պետք է տղամարդ, որը միշտ հուսալի կլինի, անհրաժեշտ պահի աջակցություն կցուցաբերի:

Կշեռք. լոյալ տղամարդ

Կշեռքներին պետք է տղամարդ, որը կկարողանա հարմարվել իր տրամադրությանը, բայց նաեւ կկարողանա պնդել իր տեսակետը:

Կարիճ. կրքոտ տղամարդ

Կարիճ կանայք հզոր սեքսուալ էներգիա ունեն, այդ պատճառով նրանց պետք է զուգընկեր, որը կհամապատասխանի իրենց խառնվածքին:

Աղեղնավոր. զգայուն տղամարդ

Աղեղնավորներին հարկավոր է տղամարդ, որը կկարողանա հումորի զգացումով թուլացնել լարվածությունը, որը կզգա՝ երբ եւ ինչ անել, որպեսզի բարձրացնի իր տիկնոջ տրամադրությունը:

Այծեղջյուր. աշխատասեր տղամարդ

Այծեղջյուրներին հարկավոր է աշխատասեր, սրամիտ, հնարամիտ տղամարդ:

Ջրհոս. բարետես տղամարդ

Ջրհոսներին պետք է հմայիչ, շփվող, կրքոտ տղամարդ: Նման տղամարդու կողքին Ջրհոսն իրեն թուլացած ու վստահ կզգա:

Ձկներ. ռոմանտիկ տղամարդ

Ձկներին կարեկցող եւ մտածկոտ տղամարդ է պետք, որը վառ երեւակայություն կունենա: Նա պետք է կարողանա արտահայտել իր զգայուն կողմը:

 

Նյութը՝ marketium.ru-ի



© NEWS.am STYLE