Կոսմետոլոգի խորհուրդները. հոնքերի խնամք

18:39   22 հուլիսի, 2013

Գեղեցիկ հոնքերը փոխում են ոչ միայն հայացքը, այլեւ մարդու ամբողջ դեմքը: Այդ պատճառով հարկավոր է դրանց հատուկ ուշադրություն դարձնել: Հոնքերի խնամքի փոքրիկ խորամանկությունների մասին կպատմի կոսմետոլոգ Մարինա Հովասափյանը:

1. Չենթարկվող հոնքերը կարող եք «սանձել» հատուկ գելի օգնությամբ:

2. Փոքրիկ խոզանակով սանրեք հոնքերի երկար մազիկները, որպեսզի դրանք թափթփված տեսք չունենան, հետո փոքրիկ մկրատով կտրեք ցանկալի գծի սահմանից դուրս եկող եզրերը:

3. Հոնքերը ներկելու դեպքում հիշեք. դրանք մեկ կամ երկու երանգ ավելի մուգ պետք է լինեն ձեր մազարմատներից:

4. Հոնքերի գիծը շատ բարակ մի արեք, այդ դեպքում դեմքը կորցնում է արտահայտչականությունը:

5. Հոնք նկարելիս շատ մի տարվեք: Շատ ներկելու դեպքում ձեր դեմքն արհեստական կդառնա. նման հոնքերն անբնական եւ կոպիտ տեսք ունեն:

6. Հոնքերին ճիշտ եւ գեղեցիկ ձեւ տալու համար բոլոր գործողություններն ավարտելուց հետո սպիտակ մատիտով դրանց տակ գիծ արեք, հետո փափուկ խոզանակով տարածեք: Հոնքն ավարտուն եւ հստակ ձեւ է ստանում, իսկ սպիտակ գիծը հոնքերը տեսողականորեն վեր է բարձրացնում:



© NEWS.am STYLE